Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընդամենը 77 ձայն` և դուք պապ եք, եթե կարդինալ էիք

Ընդամենը 77 ձայն` և դուք պապ եք, եթե կարդինալ էիք
10.03.2013 | 16:31

Վատիկանի Սիքստինյան կապելլայի տանիքին արդեն տեղակայվել է հանրահայտ ծխատար խողովակը, որից դուրս եկող ծխի գույնը պիտի հաղորդի պապի ընտրությունների արդյունքների մասին: Երբ ձայների մեծամասնությամբ` այս դեպքում 77 ձայնով, որևէ կարդինալ պապ ընտրվի, ծխատարից դուրս է գալու սպիտակ ծուխ, եթե պապ չընտրվի, ծուխը սև է լինելու: Պապի ընտրության լիակատար գաղտնիությունն ապահովելու համար հատուկ վառարանում ձայները հաշվելուց հետո այրվում են կարդինալների քվեաթերթիկները: Հռոմի պապի ընտրությունը կսկսվի մարտի 12-ին, կոնկլավում ներկայացված են 115 կարդինալ: Նախատեսվում է, որ նրանք պապին կընտրեն ամբողջ շաբաթվա ընթացքում: Մարտի 13-ից քվեարկություններ կլինեն երկու անգամ` առավոտյան և կեսօրի պատարագներից հետո: Բենեդիկտոս 16-րդ պապից առաջ Հռոմի պապը գահից հրաժարվել էր 15-րդ դարում: Բենեդիկտոս 16-րդը կոնկլավին չի մասնակցում, նա այժմ գտնվում է պապական ամառային նստավայր Կաստելո Գանդոլֆոյում:

Դիտվել է՝ 2417

Մեկնաբանություններ